Իրանի տված գազը բավարարում է Հայաստանի բոլոր պահանջներին․ Գագիկ Մելքոնյան

Վախերը մենք պետք է մեր մեջից հանենք, եթե գազ չտվեց Ռուսաստանը, ուրիշ երկրից կբերենք, եթե լույս չտվեց՝ մի ուրիշ պետություն կտա, ուրիշներից կառնենք․ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ ի պատասխան հարցին, թե եթե Ռուսաստանը որոշի միակողմանիորեն խզել Հայաստանի հետ գազային պայմանագրերը եւ դադարեցնի գազամատակարարումը, ի՞նչ է անելու Հայաստանի բնակչությունը։
Մելքոնյանը շեշտում է՝ Հայաստանը որպես անկախ պետությունը, ինքը պետք է որոշի ումից գազ առնի։
«Ռուսաստանը արգելում էր, որ ուրիշ պետություններից զենք առնենք, հիմա արդեն ուրիշներից զենք ենք առնում։ Եթե մենք անկախ պետություն ենք, նշանակում է, պիտի մենք որոշենք ումից գազ, լույս, զենք առնենք։ Գազ բերելու ամենակարճ ճանապարհը Իրանն է, որը մեզ հիմա գազ է տալիս։ Իրանի տված գազի խողովակը բավարարում է Հայաստանի բոլոր պահանջներին։ ժամանակին մեր ղեկավարները խայտառակ պայմանագրեր են կապել Ռուսաստանի հետ, այդ է պատճառը, որ մենք հիմա չենք կարողանում Իրանից առանձին գազ բերենք»,-նշեց նա։
Կարծիքներ