Ինչ են քննարկել Էրդողանի կինն ու Անտոնիո Գուտերեշը

Ինչ են քննարկել Էրդողանի կինն ու Անտոնիո Գուտերեշը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ (COP29) նստաշրջանի» շրջանակներում հանդիպել է «ՄԱԿ» գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Էրդողանի տիկնոջ կողմից մեկնարկած «Զրո թափոն» ծրագրի շուրջ տարվող աշխատանքներին, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին և շրջակա միջավայրին վերաբերող հարցեր։

Էմինե Էրդողանին ուղեկցել են Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումն ու «Զրո թափոն ֆոնդի» նախագահ Սամեդ Աղըրբաշը։

Հիշեցնենք, որ «COP29»-մեկնարկել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝  նոյեմբերի 11-ին։