Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4,5 հազարը

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4,5 հազարը

Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ։ Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։ Իրականացվել է 31 525 թեստավորում, որից դրական է եղել 827-ը։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 4,5 հազարը։

Վարակվածների ընդհանուր թիվը անցել է 165 հազարը։ Առողջացածների ընդհանուր թիվը 129 հազար է։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6 374 287 մարդու։ Առողջացածների թիվը կազմում է 2 909 633 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 377 605 մարդ է։