Չեք հասկանո՞ւմ, որ մեզ հետ այդպես խոսել չի կարելի․ Բագրատ Եսայան

Չեք հասկանո՞ւմ, որ մեզ հետ այդպես խոսել չի կարելի․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային Ժողովի ամբիոնից Փաշինյան Նիկոլի արտահայտած միտքը՝ «քանի դեռ (Դաշնակցությունը) գնահատական չի տվել իր վերնախավի մի մասի գործունեությանը, նա Հայաստանում ապագա չունի» բոլորովին նոր չի նույնիսկ անցած 30 տարվա ընթացքում։ Դեռևս 1995-96 թվերին, երբ ձերբակալված էին Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը և այլ դաշնակցականներ, այսօրվա վարչապետի հոգեհայրը կուսակցության օրվա Բյուրոյի առջև պայման էր դնում, որ եթե Դաշնակցությունը իր շարքերից հեռացնի ու դատապարտի նրանց, Հայաստանում ՀՅԴ գործունեության արգելքը կվերացվի։ Ի պատասխան այդ լկտիության 96թ. Գումարված ՀՅԴ Հայաստանի առաջին Գերագույն Ժողովը ԳՄ-ի կազմում, հետագայում ԳՄ ներկայացուցիչ ընտրեց Վահանին։ Եվ ընդամենը մի քանի ամիս հետո կայացած նախագահական ընտրություններին լտպ-ն ջախջախիչ պարտություն կրեց, որից ուշքի չեկավ մինչև իր անփառունակ հրաժարականի օրը։

Լավ, դուք չեք հասկանո՞ւմ, որ մեր հետ այդպես խոսել չի կարելի, հենց ձեր քաղաքական ապագայի համար՝ մի արեք։ Դրսի հարվածներից միայն մեր ներսի տատանվողներն ու նաև պատահաբար մեր մեջ հայտնվածներն են ինքնաբերաբար դուրս մղվում, իսկ մենք պնդանում, կարծրանում ենք այնքան, որ վերջում մեզ կոտրել փորձողներին ենք կոտրվում»։