Հայտնի է Բեյրութի պայթյունի երեք հիմնական պատճառ․ մասնագիտական վարկած

Հայտնի է Բեյրութի պայթյունի երեք հիմնական պատճառ․ մասնագիտական վարկած

Տեսականորեն Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունը կարող էր առաջացած լինել կիսափակ տարածքներում բռնկված հրդեհից, սելիտրայի՝ ջրով հանգցնելուց կամ էլ մոտակայքում գտնվող ճայթուկների պահեստում կայծ ընկնելուց։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դ․ Ի․ Մենդելեեւի անվան քիմիա-տեխնիկական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Մաժուգան։ Փորձագետը նշում է, որ ամոնիակային սելիտրան կամ ամոնիումի նիտրատը, լայն կիրառվում է որպես միներալային պարարտանյութ գյուղատնտեսության մեջ կամ էլ օգտագործվում է որպես բաղադրատարր արդյունաբերական պայթուցիկներում՝ հանքարդյունաբերության, ճանապարհների գման ընթացքում, թունելների փորման մեջ եւ այլն։ Այն հանդիսանում է կայուն նյութ, հալվում է 170 աստիճան ջերմության պարագայում եւ քայքայվում է 200 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Սլիտրայի մեջ, ըստ Մաժուգայի, պայթյունի ջերմությունը բարձրացնելու եւ արդյունաբերական պայթուցիկներ պատրաստելու համար ավելացնում են դյուրավառ նյութեր՝ յուղ, դիզելային վառելիք, կամ այլ օրգանական միացություններ։ Բացի այդ, անհրաժեշտ են այլ հավելումներ, որոնք բարձրացնում են ամոնիակային սելիտրայի ընկալունակությունը հարվածային ալիքի հանդեպ։ Իսկ ահա, որպեսզի սելիտրայի այրումը բերի պայթյունի անհրաժեշտ են որոշակի պայմաններ, օրինակ՝ կեղեւի առկայությունը, այրում՝ կիսափակ պահեստային շինություններում եւ այլն։ Գիտնականը նկատում է, որ չպետք է մոռանալ, որ Բեյրութի նավահանգստում, ամոնիակային սելիտրայի պահեստի կողքին կա ծովի ջուր, որը իր մեջ պարունակում է քլորային իոններ։ Քլորային իոնը հայտնի է որպես ամոնիակային սելիտրայի քայքայման կատալիզատոր եւ եթե այն ընկավ սելիտրայի վրա, տեղի է ունենում քայքայման պրոցես, սակայն ջերմությունը նվազում է, իսկ քայքայումից այրում պրոցեսն արագանում է։ Բացի այդ, հնարավոր է, որ պայթյուն է տեղի ունեցել այն պատճառով, որ սելիտրայի այրումը փորձել են հանգցնել ջրով։ Երբ ջուրը հայտնվում է հալված սելիտրայի մեջ, այն սկսում է փրփրել, եւ ավելանում է այրման մակերեսը եւ արագությունը։ Իր հերթին, որքան արագ է այրումը, ապա այն ավելի հեշտ է դառնում պայթյունավտանգ եւ ի վերջո պայթյում։ Երրորդ վարկածի համաձայն, հնարավոր է ինչ որ կայծ է հայտնվել հարեւանությամբ գտնվող ճայթուկների պահեստում։ Սա շատ վտանգավոր է, քանի որ ազոտային պարարտանյութի մոտ ճայթուկների պահեստի առկայությունը եւ դրան գումարած նաեւ՝ զոդման աշխատանքների իրականացումը չափազանց վտանգավոր է եւ կարող է բերել հրդեհի, որը կառաջացնի պայթյուն եւ այդքան հզոր դետոնացիա, ամփոփում է ռուս գիտնականը։