Թրամփը պատրաստ է խոսել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու հնարավորությունը՝ Ուկրաինական կարգավորման թեմայով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հաղորդման, ԱՄՆ նախագահն ասել է, որ ինքը կարող է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի քննարկի Ուկրաինական հակամարտության ավարտման հարցը։ Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ նախագահ Պուտինը հնարավոր է ունենա միջազգային հեռախոսազրույց։
Նախագահ Թրամփը նաեւ հայտարարել էր, որ անհրաժեշտ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։ Պեսկովը իր հերթին նշել էր, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը անհրաժեշտ է, սակայն այն պետք է նախապատրաստվի ամենայն մանրակրկիտությամբ։
Կարծիքներ