Իսրայելն ԱՄՆ-ին տեղյակ էր պահել Լիբանանում ծրագրվող դիվերսիայի մասին
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է Լիբանանում սպասվող օպերացիայի մասին, սակայն առանց մանրամասների, պնդում է CNN-ը։
Ինչպես գրում է հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, օպերացիան քննարկվել է սեպտեմբերի 17-ի առավոտյան ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և նրա իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հեռախոսազրույցի ժամանակ, սակայն ամերիկյան կողմը չի իմացել պայթեցնելու պլանի մասին։
Պայթյունները տեղի են ունեցել երեքշաբթի օրը, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնից Կահիրե էր թռչում։
«Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը սադրիչ գործողություններ է ձեռնարկում մոտավորապես այն ժամանակ, երբ Բլինքենը այցելում է Մերձավոր Արևելք: Բայց հենց այս գործողությունն էր, որ մտահոգություն առաջացրեց տարածաշրջանային էսկալացիայի վերաբերյալ, որից ԱՄՆ-ն երկար ժամանակ փորձում էր խուսափել»,- ասվում է նյութում։
Հիշեցնենք, Լիբանանում տեղի ունեցած փեյջերների պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 20 մարդ, տուժել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Լիբանանում Իրանի դեսպանը: Իրանն ու Լիբանանը կատարվածն ահաբեկչություն են համարում և նշում, որ դրա պատասխանատուն Իսրայելն է:
Կարծիքներ