«Հրապարակ». Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին

«Հրապարակ». Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին

Նախագահական ընտրությունների առաջին փուլում մարդկային կուտակումներ կային, ի՞նչ վիճակ է հիմա ձեզ մոտ․ հարցրինք Արցախի՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Օպերատիվ շտաբը մինչ ընտրությունները եւ հետո էլ համալիր միջոցառումներ է իրականացնում` մի քանի ուղղություններով։ Կորոնավիրուսի դեպքեր այսօր էլ չունենք, վերջին 10 օրվա ընթացքում եղել են կասկածելի ախտանիշներով մարդիկ, սակայն չի հաստատվել»: Հոսպիտալնե՞ր եք ստեղծում, հյուրանոցներ վերապրոֆիլավորո՞ւմ։ «Առաջին հերթին լրակահավորում ենք բուժհաստատությունները, նաեւ` շրջաններում։ Ինֆեկցիոն բաժանմունքներ ենք ձեւավորում, աշխատում ենք նաեւ մասնավոր հատվածի` հյուրանոցների սեփականատերերի հետ․․․ ցանկ ունենք` անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու համար»: