Պետք է Լաչինի ճանապարհին հսկիչ-անցակետ դրվի․ Ալիևը՝ Բլինքենին
Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։
Ալիևը հերթական անգամ ստահոդ տեղեկություններ է հայտնել և պնդել, թե «Լաչինի ճանապարհին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, ռազմական ապօրինի փոխադրումներ են իրականացվում և որ Հայաստանի զինված ուժերի մոտ 10000 զինծառայող դեռևս գտնվում է Ադրբեջանի տարածքում»։
Նա նաև պնդել է Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ճանապարհի վերջնակետում Ադրբեջանի համար հսկիչ-անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին։
Կարծիքներ