ՔՊ-ն մեկ օրում 4 լրատվամիջոցի դատի է տվել

ՔՊ-ն մեկ օրում 4 լրատվամիջոցի դատի է տվել

Երբեմնի ամենաժողովրդավար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 25-ին ավելի քան 5 հայցադիմում է ներկայացրել դատարան՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով:

Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Դատական հայց է ներկվայացվել հետևյալ լրատվամիջոցների դեմ՝ «Հայելի» ակումբ, «24 նյուզ», «Նյուզ էյ էմ», «168» ժամ:

Նույն օրը դատական հայց է ներկայացվել նաև «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության դեմ: