Ուզում եք ժողովրդի հարցերին պատասխանեք, իջեք ներքև պատասխանեք. Էնֆիաջյանը թողել է խորհրդարանն ու միացել հանրահավաքին

Ուզում եք ժողովրդի հարցերին պատասխանեք, իջեք ներքև պատասխանեք. Էնֆիաջյանը թողել է խորհրդարանն ու միացել հանրահավաքին

Հերիք է իրականությունը խեղաթյուրեք, հերիք է կեղծ օրակարգ մատուցեք, կեղծ ծրագրերից խոսեք։ Իջեք և ժողովրդի հարցերին պատասխանեք՝ ե՞րբ է լուծվելու գերիների հարցը, ե՞րբ է լուծվելու զոհված ազատամարտիկների սոցիալական, կենցաղային հարցերը, փախստականների հարցը, կորսված հայրենիքի համար պատասխան տվեք։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հրավիրած հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, որը, ի դեպ, ինչպես բեմահարթակում հայտարարվեց, լքել է խորհրդարանի շենքը, չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխպանին։

«Հերիք է, հերիք է կեղծեք իրականությունը, ուզում եք ժողովրդի հարցերին պատասխանեք, իջեք պատասխանեք, եթե այդքան խիզախություն ունեք։ Տևական ժամանակ Ալիևը հոխորտում է, ծաղրում, փորձում վիրավորական հայտարարություններ անել ու ոչ ոք պատասխան չի տալիս, դե իջեք»,- ասաց Էնֆիաջյանը։