Չեմ կարող համակերպվել դրա հետ, պարտության հետ, ստով լի ագիտացիայի հետ
Վերջին չորս տարվա ընթացքում կան կարծրատիպեր, թե կա թակարդ: Ամեն անգամ Սրբազանը շեշտում է, որ սա վերկուսակցական, ազգային-ազատագրական պայքար է, որը լրիվ ուրիշ նպատակներ ունի և պահը օրհասական է, ժամանակ շատ քիչ ունենք, այսինքն մարդիկ պիտի այդ կասկածները, վախերը, թերահավատությունները մի կողմ թողնեն: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Բաղրամյանում լրագրողների հետ զրույցում ասել է սաքսոֆոնահար Արմեն Հյուսունցը:
«Անշուշտ, շարժման ընթացքում էլ կան բացթողումներ, սխալներ, բայց այդ ամենը պետք է ստորադասվի գլխավոր նպատակին, իսկ գլխավոր նպատակը այս ազգադավ իշխանության հեռացումն է, նոր օրակարգի, նոր պետության կերտումը:Ես չեմ կարող համակերպվել Արցախի կորստի հետ, պարտության հետ, ստով լի ագիտացիային»,- ասել է նա։
Կարծիքներ