Ճապոնիայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա

Ճապոնիայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա

Ճապոնիայի վարչապետ Կիսիդա Ֆումիոն չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է NHK WORLD-JAPAN-ը։ Այցի շրջանակներում Կիսիդան բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Սա Ճապոնիայի առաջնորդի առաջին այցն է Ուկրաինա այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում է սկսել 2022 թվականի փետրվարին։