Թմրանյութ տեղափոխողը փորձել է փախչել` չի հաջողվել
«Հրապարակ»-ի տեղելություններով, երեկ ուշ երեկոյան Սյունիքի մարզի պարեկները 9 կիլոգրամ թմրանյութ են հայտնաբերել: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա պարեկները Մեղրիի սար կոչվող հատվածում խուզարկել են Իրանից Հայաստան մտած հայկական մեքենան: Մինչ վարորդը բացել է մեքենայի բեռնախցիկը, որպեսզի պարեկները ստուգեն, ուղևորը նստել է ղեկին ու մեքենան վարելով` հեռացել, սակայն մի քանի կիլոմետր վարելուց հետո պարեկային ծառայության էկիպաժները շրջափակել են թմրանյութը իրացնել ցանկացող անձին և ձերբակալել:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, քննչական գործողությունները շարունակվում են: Հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրանյութ, այդ թվում՝ մեթադոն:
ՆԳՆ-ից այս տեղեկությունը հաստատեցին:
Պարզ չէ, թե այդ անձինք ինչպես են անցել հայ-իրանական սահմանը և ինչու են ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների ուշադրությունից դուրս մնացել:
Կարծիքներ