Թող պատմի՝ ինչպե՞ս է կարողացել դուրս գալ, իսկ իր գործընկերները՝ ոչ

Նախ մինչև նամակ գրելը, թող Շահրամանյանը պատմի՝ ինչպե՞ս է իր ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ իր գործընկերները՝ ոչ։ Եթե ինձ հետ հարց ունի, ապա ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, գուցե պատասխանեմ, այլ կերպ մեկնաբանելու կարիք չկա:
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ զղջում է արդյոք երեկվա հայտարարությունների համար, թե ոչ, ինչից հետո Սամվել Շահրամանյանը պահանջել է ներողություն խնդրել:
Կարծիքներ