Հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա. ի՞նչ է հայտնի

Հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա. ի՞նչ է հայտնի

Բաթումում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան: Այս մասին սոցցանցերում հայտնել է կուսակցության անդամ Նատիա Մեզվրիշվիլին։ Նա հայտնել է, որ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ֆիզիկական բռնության ենթարկված Գախարիային տեղավորել են կլինիկայում։

Բուժհաստատությունից հայտնել են, որ հարձակման հետևանքով նախկին վարչապետը քթի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել։ Բժիշկ Տակո Շանթաձեի խոսքով՝ Գախարիան, ում գիշերը շտապօգնության խումբը տեղափոխել է կլինիկա, անգիտակից է եղել։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրա վիճակը կայուն է, և նա ինքնակամ լքել է կլինիկան։

«Հանուն Վրաստանի» կուսակցությունը կատարվածի համար մեղադրել է իշխող կուսակցությանը։ Նատիա Մեզվրիշվիլին նշել է, որ սկսվել է միջադեպի հետ կապված ապացույցների ոչնչացումը։