ՀՀ-ում հանել են Սիրիայի դրոշը, ՌԴ-ում բարձրացրել նորը
Գրել ենք, որ այսօր ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան շենքի վրայից հանվել է արաբական հանրապետության դրոշը:
Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքի վրա էլ տեղադրվել է այդ երկրի նոր դրոշը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը։
Բացի այդ, Իսպանիայում, Սաուդյան Արաբիայում և Աթենքում երկրի դիվանագիտական ներկայացուցչություններում, ըստ լրատվամիջոցների, նույնպես արդեն կախված են նոր կանաչ-սպիտակ-սև դրոշներ՝ 3 կարմիր աստղերով։ Ասադի օրոք Սիրիայի դրոշը կարմիր, սպիտակ և սև էր՝ 2 կանաչ աստղերով։
Կարծիքներ