Լիբանանցի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է Բեյրութում որոտացած պայթյունի հետեւանքով

Լիբանանցի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է Բեյրութում որոտացած պայթյունի հետեւանքով

Լիբանանի «Քաթաիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը զոհվել է քիչ առաջ Բեյրութում որոտացած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ Հիշեցնենք, որ հզոր պայթյուն էր որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ դառնալով առնվազն տասը զոհի եւ տասնյակ վիրավորների պատճառ։ Բեյրութի նահանգապետը հայտարարել էր, որ պայթյունը կարելի է համեմատել Հիրոսիմայի եւ Նագասակիի պայթյունի հետ։