Անուններ․ հանրությունն ում է ուզում տեսնել հարթակում
Ինչպես տեսնում ենք, վերջին օրերին հանրահավաքների ղեկավարման, անցկացման եւ ելույթների հիմանական պատասխանատվությունը նորից մնացել է Իշխան Սաղաթելյանի վրա: Ու քանի որ այսպիսի մեծ հանրահավաքները կազմակերպելն ու ղեկավարելը, առանց ծանր միջադեպերի ու ձերբակալությունների անցկացնելը դժվար բեռ է, բնականաբար, կարող են լինել նաեւ բացթողումներ, սխալներ: Հաշվի առնենք, որ ընկեր Իշխանը նաեւ ՀՅԴ-ական է եւ իր կուսակցական կարգապահության, քաղաքական ուղուց դուրս գալ չի կարող, չի կարող ավելի անկեղծ ու բաց խոսել հասարակության հետ. ասենք՝ բացահայտ քննադատական կամ թթու խոսք ասել մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանի հասցեին, Արեւմուտքի հասցեին Իսկ հրապարակի հանրությունը հարթակից սպասում է ավելի անկեղծ խոսքի՝ առանց քաղաքական քողի… Ու ընկեր Իշխանը պարբերաբար հայտնվում է թե՛ հասարակության տարբեր անդամների, թե՛ լրագրողներիս թիրախում: Մի մարդը չի կարող գոհացնել բոլորին:
Կարծում ենք, որպեսզի հարթակն ավելի հետաքրքիր եւ բազմաբովանդակ լինի, պետք է ելույթ ունենան հասարակության տարբեր շերտերի մարդիկ՝ մտավորականներ, զինվորականներ, շարքային քաղաքացիներ՝ ովքեր ունեն գրագետ վերլուծական խոսք, ապագայի տեսլական: Ամբիոն բարձարանալու հնարավորություն պետք է ունենան նաեւ նոր դեմքեր, նաեւ՝ սփյուռքի ներկայացուցիչներ: Վերջին երկու օրերին համացանցում գրառումների ենք հանդիպում, որտեղ մարդիկ իրենց նախընտրած մարդկանց անուններն են հնչեցնում, թե ում կցանկանան տեսնել ամբիոնի մոտ: Օրինակ, տրվում է Աբրահամ Գասպարյանի անունը: Իսկ Կարին Տոնոյանը գրել է.
«Ես այսօր սպասում եմ հրապարակի հարթակում՝
Վահե Հովհաննիսյանին,
Հայկ Դեմոյանին,
Արմեն Այվազյանին,
Հովհաննես Ավետիսյանին,
ցանկն ավելացնում են՝
Վարուժան Գեղամյան,
Դավիթ Հակոբյան,
Աբրահամ Գասպարյան...
Էլի են ասում՝ Արման Թաթոյան,
Կարեն Վրթանեսյան....
Մյուսներին դուք գրեք, գրեք իրենց ֆբ էջերին, հրավիրենք բեմ, ասենք՝ մենք ձեր կարիքն ունենք, այդ խելքն ու կարողություններն այս ազգն է տվել ձեզ, ծառայեցրեք ժողովրդին......ֆբ գրառումները քիչ են, շատ քիչ, մենք ձեր մտքի կարիքն ունենք......
Հարգելի հայորդիներ, դուրս եկեք հրապարակ, ձեր խելացի խորհուրդները հիմա են պետք ազգին, բավ է՝ մեզ քաշքշեն հյուսիս- հարավ, արևելք- արևմուտք.....
Ավելացրեք անուններ, հարկադրենք ազգի մտավոր իրական էլիտային ստանձնել պատասխանատվություն, միավորել ժողովրդին»:
Տարբեր անձանց կողմից նշվում են այլ անուններ եւս.
Բագրատ Սրաբազան
«Սյունիք» աշխարհազորի հրամանատար Արամազդ Զաքարյան
Արթուր Խաչիկյան
Արգիշտի Կիվիրյան,
Գագիկ Գինոսյան
Համբիկ Սասունյան
Իհարկե, հնարավոր չէ, որ բոլորը բոլորի համար ընդունելի լինեն: Բայց հարթակը պետք է լինի բազմաշերտ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Ցանկալի է, որ հարթակում շատ լինեն նաեւ զինվորականներ, ԱԱԾ պահեստազորի միության անդամներ եւ այլք:
Կարծիքներ