«Ես աշխատում եմ «Արմենիա»  ԲԿ-ում, որը ոչ մի կապ չունի Ռազմիկ Աբրահամյանի հետ»

«Ես աշխատում եմ «Արմենիա»  ԲԿ-ում, որը ոչ մի կապ չունի Ռազմիկ Աբրահամյանի հետ»

«Ես աշխատում եմ «Արմենիա» հանրապետական ԲԿ-ում, որը բացարձակ ոչ մի առնչություն չունի պարոն Աբրահամյանի կողմից ղեկավարվող կազմակերպության հետ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ այժմ աշխատում է Ռազմիկ Աբրահամյանի հետ։

«Պարոն Աբրահամյանի կողմից ղեկավարվող կազմակերպության անվանումը «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոն է։ Խնդրում եմ ճիշտ անվանումը կիրառել»,-նշեց նա։

Մեր հարցին,թե ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է մեղադրանը, մինչդեռ ինքը՝ ոչ, ասաց, որ գործի վերաբերյալ մեկնաբանություն չի տալու։