«Պատրաստ լինել վաղը դուրս գալ փողոց». ի՞նչ է ծրագրում ՔՊ-ն

«Ինձ հասած տեղեկություններով վաղը բոլոր տեղամասային տարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել եւ մի քանի հարյուր ձայնի տարբերությունը ուզում են խլել ժողովրդից: Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցել ընտրությանը եւ ովքեր չեն մասնակցել ընտրությանը, եթե վաղը հանկարծ նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել արդյունքները եւ ժողովրդից գողանալ այն մեկ մանդատը, որի տարբերությամբ իրենք փոքրամասնություն են դարձել, ես կոչ եմ անում նրանց, ովքեր հատկապես չեն մասնակցել ընտրությանը, դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդի քվեին: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական, հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ՝ դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդի քվեին»,-այս մասին քիչ առաջ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։
Կարծիքներ