Իմ զորակցությունն եմ հայտնում 3-րդ համարի քվեաթերթիկի ընտրողներին. պինդ եղեք

Իմ զորակցությունն եմ հայտնում  3-րդ համարի քվեաթերթիկի ընտրողներին. պինդ եղեք

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Ղազինյանը գրել է.

«Իմ զորակցությունն եմ հայտնում հունիսի 20-ի ընտրություններին 3-րդ համարի քվեաթերթիկի արյունոտ «ապագա կա ապագա»-ն ընտրողներին. պինդ եղեք:

Նրանց չե՜մ մեղադրում, չե՜մ քննադատում իրենց սխալ ընտրության համար, այլ խորը կարեկցում եմ՝ հասկանալով նրանց ծանր հոգեվիճակը, վերջին մեկ ամսվա իրադարձությունների, զոհերի ու վիրավորների համար անձնական ծանր պատասխանատվության բեռը:
Բոլորս էլ սխալական ենք, հաճախ ենք կատարում սխալ ընտրություն, բայց միշտ համարձակություն ենք ունենում խոստովանել, որ սխալվել ենք և կրկնակի եռանդով լծվում ենք այդ սխալն ուղղելու հույժ կարևոր գործին:

Հիմա բոլորս պետք է միասնական լինենք, բացառենք ներքին պառակտումները, քանզի թուրքական տռոյական ձին թշնամու առաջ հիմա էլ բացել է մեր տան դռները, թշնամուն հրավիրել է ներս և նոր զոհերի ու հողերի գնով պլանավորել է «փրկել» նոր կյանքեր:
Սկսվել է պետական դավաճանության «Հաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը . . .»։