ԵՄ-ն եւ Չինաստանը ավարտել են ներդրումային բանակցությունները

ԵՄ-ն եւ Չինաստանը ավարտել են ներդրումային բանակցությունները

Չինաստանն ու ԵՄ-ն ավարտել են ներդրումային համաձայնագրի բանակցությունները։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Չինաստանի կողմից բանակցություններին մասնակցել է այդ երկրի ղեկավար Սի Ծինփինը։ ԵՄ կողմից բանակցություններին մասնակցել են՝ Եվրոպայի Խորհրդի ղեկավար Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Համաձայնագիրը, ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի գրառման, ավելի բալանսավորված առեւտրային եւ գործարար հնարավորություններ կստեղծի։ Նա հավելել է, որ ԵՄ-ն ունի աշխարհի ամենամեծ եւ ամենագնողունակ շուկան եւ բաց է բիզնեսի համար։