Ստամբուլի կուսակալը հանդիպել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ

Ստամբուլի կուսակալը հանդիպել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ

Ստամբուլի կուսակալ Ալի Յորլիքայան այսօր այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան եւ հանդիպել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են պատրիարքական Աթոռի դիվանապետ Թաթուլ ծ․վրդ․ Անուշյանը, Շիրվան քահանա Մյուրզյանը ինչպես նաեւ Նախաձեռնակ մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն։ Հանդիպումը տեւել է 35 րոպե։ Այս մասին հայտնում է պոլսահայ «Ժամանակը»։ Ստամբուլի կուսակալը «Ժամանակի» հետ զրույցում հայտարարել է, որ այցը մասնավոր իմաստ չունի եւ ցանկություն էր հայտնել այցելել, որովհետեւ պատրիարքական ընտրությունների ժամկետն արդեն մոտենում է։ Կուսակալ Յորլիքայան նաեւ հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում նաեւ պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ։