Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ

Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ

Նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է երեխայի վրաերթի ենթարկելու պատմության մասին։ Սանասարյանը լայվի սկզբում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ ցուցադրելով «դալանը», որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Սանասարյանը պնդում է, որ ընդամենը ոլորվել է երեխայի ոտքը, իսկ բժիշկը խորհուրդ է տվել գիպս դնել, որ ոտքը շուտ լավանա։

«Հաջորդ օրը զանգում բողոքում են, որ երեխան վախեցել է, գիշերը միզել է։ Ասեցին,որ ամուսնու հետ գնում են Ծերեթելիի հիվանդանոց, հարցրին՝ Դուք գալի՞ս եք։ Գնացինք, սպասեցինք, մինչև նեյրոխիրուրգը ստուգեց, ասաց, որ երեխան գլխի հետ կապված ուրիշ խնդիր է ունեցել, բայց առաջարկել է,որ վիրաբույժը մի հատ էլ նայի։ Ռենտգեն ստուգում նորից տեղի ունեցավ, նորից խորհուրդ տվեցին գիպս դնել, որ ավելի շուտ լավանա։ Ես ամեն օր զանգել եմ, հարցրել եմ, թե ինչպես է Ալեքսը»,- ասաց Սանասարյանը։

Սանասարյանի պնդմամբ՝ իրենից գումար են ուզել, ասել են, որ լրագրողները հետաքրքրվում են, Սանասարյանը առաջարկել է լրագրողներին տալ իր համարը, իսկ ծնողները ասել են՝ եթե գումար չեք տալիս, մենք կդիմենք լրատվամիջոցներին։