Սերգեյ Լավրովն ու ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են Ղարաբաղյան իրադրությունը

Սերգեյ Լավրովն ու ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են Ղարաբաղյան իրադրությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրությունը՝ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, նախարար Լավրովն ու Մաուերը մտքեր են փոխանակել աշխարհի տարբեր ռեգիոններում ճգնաժամային արձագանքման հարցերի առնչությամբ, ներառյալ նաեւ՝ հումանիտար այն իրադրությանն անդրադառնալով, որ առկա է Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, ներուկրաինական ճգնաամում եւ Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը նաեւ հետագայում, այն հարցերի հետ կապված, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։