Ռուսական կողմից ռազմական և քաղաքական բավարար աջակցություն չունենք

Ռուսական կողմից ռազմական և քաղաքական բավարար աջակցություն չունենք

Մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին հո որևէ այլ երկրից պաշտպանվելու համար չէ։ Մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար: Երբ  եկել է ժամանակը, պետք էր գոնե քաղաքական գնահատական տրվեր, դա բավարար չի եղել և Հայաստանը հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականն ամեն դեպքում տեղ կգտնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն քայլին,որ հրաժարվել է ստորագրել  Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱՊԿ-ի որոշման նախագիծը։ Փաշինյանը կարևորել է կազմակերպության կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ինչ արձագանք կունենա, ավելին՝ կարծում է,որ պետք է վերանայվի փաստաթուղթը, քանի որ դա տրամաբանությունն է, գործելաոճը, որը դրված է կառույցի հիմքերում։

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն տարածաշրջանում ԶՈՒ-եր ունեն, ՀԱՊԿ-ի դեմ լարվելու դեպքում ռուսական ռազմական ներկայության այլընտրանք կարող էլ ինել, հայտնի է, որ ԵՄ դիտորդներ կան, սակայն Ադրբեջանը շարունակում է կրակել, Սիմոնյանն արձագանքեց՝ ռազմական զորք ունենալը և քաղաքացիական դիտորդները պետք չէ համեմատել։

«Փորձ կա համեմատելու, զուգահեռներ անցկացնելու, որ իբրև Հայաստան են եկել եվրոպացի զինվորականներ, ԶՈՒ-եր, նման բան չկա, կան քաղաքացիական դիտորդներ, որոնք գրանցում են և արձանագրում այն իրավիճակը, որը տեղի է ունենում սահմանին։ Ասեմ ձեզ՝ բավականին մեծ զսպող ուժ ունեն»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ փաստը մնում է փաստ՝ ռուսական կողմից ռազմական և քաղաքական մասով բավարար աջակցություն չունենք, եթե բավարար աջակցություն ունենք, ապա ինչու մինչև հիմա ունենք ռազմագերիներ, ինչու եղավ Սև Լիճը, Խծաբերդը, Ջերմուկի ուղղությամբ ներխուժումը.

«Երբ խոսում ենք այստեղ ռուսական զորքերի ներկայության մասին, պետք է հարցերի պատասխանը ստանանք՝ ինչպես այդպես եղավ»։