ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդ ամուսինները մահացել են նույն օրը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդ ամուսինները մահացել են նույն օրը

Միացյալ Նահանգներում Չիկագոյի բնակիչ ամուսինները, ովքեր հիվանդ են եղել կորոնավիրուսով, մահացել են նույն օրը՝ մի քանի ժամվա տարբերությամբ։

Այս մասին գրել է նրանց թոռը՝ Սթիվեն Նեշն, իր թվիթերյան էջում։ Ամուսինները միասին ապրել են 65 տարի, ունեցել 6 զավակ եւ 18 թոռ։