Փաշինյանը ճիշտ արեց, որ չմեկնեց Մոսկվա

Փաշինյանը ճիշտ արեց, որ չմեկնեց Մոսկվա

Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները նրան մեղադրում են «հաղթանակի զորահանդեսին չմասնակցելու» մեջ: Չգիտեմ՝ իրականում ո՞րն է նրա Մոսկվա չմեկնելու պատճառը, բայց կուզենայի մի նկատառում անել: Այդ միջոցառմանն, ինչպես հայտնի է, հրավիրված եւ ներկա էր Աբխազիայի նախագահը: Հիմա եկեք վիճակագրությանը նայենք: 1939թ. Աբխազիան ուներ 311 հազար բնակիչ, որից պատերազմին մասնակցել է 55,5 հազարը կամ մոտավորապես վեցից մեկը:

Պատերազմին Աբխազիան տվել է 17,5 հազար զոհ: 22  հոգի արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման: Նույն 1939թ. մարդահամարի տվյալներով ԼՂԻՄ բնակչությունը  130 հազար էր, որից զորակոչվել է 44 հազարը կամ յուրաքանչյուր երրորդը: Մարտադաշտից չի վերադարձել  22 հազար արցախցի կամ զորակոչվածների ուղիղ կեսը:

ԽՍՀՄ հերոսի կոչման է արժանացել Արցախի նախագահը: Հենց միայն այդ խտրականության եւ ֆաշիզմի դեմ պայքարի քաղաքականացման համար արժեր, որ Հայաստանի վարչապետը չմեկներ Մոսկվա եւ նույն շարքում չկանգներ Աբխազիայի նախագահի հետ: 22 արցախցի:

Եթե հաղթանակի զորահանդես է, ապա պետք է գնահատել յուրաքանչյուրի ներդրումը: Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, հաղթանակի գործում Արցախի ներդրումն անհամեմատ ավելին է, քան՝ Աբխազիայինը: Պատերազմը, որից անցել է 75 տարի, չպետք է կապել ընթացիկ քաղաքականության հետ: Եւ եթե հրավիրվում է Աբխազիայի նախագահը, ապա ինչու՞ այնտեղ ներկա չէր նաեւ Արցախի նախագահը: Հենց միայն դրա համար արժե, որ Հայաստանի վարչապետը չի մեկնել Մոսկվա եւ Աբխազիայի նախագահի հետ մի շարքում չի կանգնել: