Դատարանը հրապարակեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը

Դատարանը հրապարակեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ազգային ժողովի  Գրիգորյանի գործով դատական նիստին հունվարի 21-ին միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանին թույլ տալ տեղափոխել Ֆրանսիա՝ Վանդերվոլֆ հիվանդանոցում բուժում ստանալու համար, սակայն դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեժեց պաշտպանի միջոնորդությունը։

Գրիգորյանի պաշտպանները  հայտարարություններ արեցին՝ դատարանին ներկայացնելով, թե ինչու է անհրաժեշտ արտասահմանում բուժում ստանալը, մասնավորապես կա մի հետազոտություն, որը ՀՀ-ում չի կատարվում, ուստի անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր:

Նախագահող դատավորը ներկայացված միջնորդության վերաբերյալ հայտնեց իր կարծիքը: Նա մասնավորապես հայտարարեց. «Դատարանին որևէ ապացույց ներկայացված չէ այն մասին, որ Մանվել Գրիգորյանի՝ վատառողջ լինելը, վիճակի վատթարացումը առնչվում է այս ախտորոշման բացակայության հետ: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ դատարանը որոշեց միջնորդությունը մերժել»: