Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ

Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ

Դատավորների ընդհանուր ժողովն այսօր չկայացավ. պատճառը՝ քվորում չապահովելն էր։ Դատավորների մեծ մասն այս օրերին գտնվում է արձակուրդում, այդ իսկ պատճառով չէին եկել նիստին։

Ավելի ուշ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշեց՝ 69 կամ 79 դատավորներ էին եկել նիստին։

Դեռեւս պարզ չի՝ հաջորդ նիստի օրը, որտեղ ԲԴԽ դատավոր- անդամ են ընտրելու՝ հրաժարական տված Նախշուն Տավարացյանի փոխարեն։