Խոջալուն ցեղասպանություն դառավ, իսկ Բաքվում, որ էսքան հայ կոտորվել է, ցեղասպանություն չէ՞

Խոջալուն ցեղասպանություն դառավ, իսկ Բաքվում, որ էսքան հայ կոտորվել է,  ցեղասպանություն չէ՞

Սումգայիթյան ջարդերից տուժածներն ու նրանց հարազատներն այցելել են Ծիծեռնակաբերդ։ 

Լրագրողների հետ զրույցում քաղաքացի Միշա Աբրահամյանը նշեց, որ թե Բաքվի, թե Սումբայիթի ջարդերը տեսել է անձամբ իր աչքով։

«Ադրբեջանի ղեկավարությունը, որ Խոջալուն ցեղասպանություն է ճանաչում, բա Կիրովաբադը, Սումգայիթը։ Մերոնք ինչի չեն պատասխան տալիս, որ Խոջալու առաջ ընդամենը 19 կամ 20 հատ տուն է եղել՝ մինչև Ղարաբաղի շարժումը սկսելը։ Հիմա Խոջալուն ցեղասպանություն դառավ, իսկ ասենք Բաքվում, որ էսքան հայ կոտորվել է, դա ցեղասպանություն չէ՞։ Թող մերոնք ասեն, պետք է մերոնք էնքան խոսեն, պատմեն, որ միջազգային պետությունները իմանան։ Իմ տղան քառօրյա պատերազմի մասնակից է, քթի խնդիր ունի, ում դիմում եմ, ասում են՝ զոհվածներին ենք անում, վիրավորներին չենք անում»,-նշեց Աբրահամյանը։