Հերթական անգամ փաստում ենք, որ ընտրովի արդարադատություն է իրականացվում

Հերթական անգամ փաստում ենք, որ ընտրովի արդարադատություն է իրականացվում

«Այսօր մարդու իրավունքների օրն է և ուզում եմ փաստել, որ և նախկին և ներկա իշխանությունների օրոք մարդու իրավունքների խախտումը կատարվում է տոտալ ձևով և ուղղակի առնչություն ունի գործադիր իշխանության հետ։ Դրա կրողը հասարակությունն է, դրա կրողը բոլորս ենք։ Դրա բացասական հետևանքները ակնհայտ են լինելու։ Հերթական անգամ փաստում ենք, որ ընտրովի արդարադատություն է իրականացվում այս գ գործով և դրա հետ կապված որպես իրավապաշտպան նշեմ, որ թույլ չենք տալու սա մեր առողջության, ժամանակի հաշվին։ Մենք Հայաստանում պետք է ձևավորենք անկախ դատական իշխանություն»,- Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստից հետո նշեց Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նշենք, որ Ամիրյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին։

Մանվել Գրիգորյանի գործով նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։