Կորոնավիրուսի դեմ Իրանը կպայքարի բանակի աջակցությամբ

Կորոնավիրուսի դեմ Իրանը կպայքարի բանակի աջակցությամբ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ կպայքարեն բանակի օգնությամբ։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։ Նա մասնավորապես նշել է, որ բանակը կմիջամտի կորոնավիրուսի դեմ պայքարին՝ նվազագույնի հասցնելու համար հիվանդության տարածումն ու մարդկային կորուստները։

«Մենք ցանկանում ենք վերահսկողություն հաստատել հիվանդության հանդեպ ամենակարճ ժամկետներում եւ նվազագույն հնարավոր կորուստներով»,- ասել է նախագահ Ռոհանին։ Իրանի առաջնորդը նաեւ մանրամասնել է, որ կորոնավիրուսի դեպ պայքարի համար կներգրավվի ողջ պետական համակարգն ու հանրային սեկտորը։ Նշենք, որ Իրանում գրանցվել է 43 վարակման դեպք եւ ութ մահացություն։