Համբարձում Մաթևոսյանը հրաժարական է ներկայացրել

Համբարձում Մաթևոսյանը հրաժարական է ներկայացրել

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ քիչ առաջ հրաժարականի դիմում է ներակայացրել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Նկատենք, որ Մաթևոսյանի անունը ևս շրջանառվում էր ՔՊ վաչության ընտրությունների կեղծման գործընթացնում, մասնավորապես՝ նա 2 տասնյակից ավելի ձայն ավելի էր ստացել, ինչը վերահաշվարկից հետո պարզվեց, որ կեղծիք է։ Ոմանք այս հրաժարականը կապում են ՔՊ վարչության ընտրությունների կեղծման հետ, սակայն դա․ հավանաբար, միակ պատճառը չէ, քանի որ կեղծիքների հետ այլ անուններ էլ էին կապվում, սակայն նրանք շարունակում են պահպանել իրենց կարգավիճակն ու պաշտոնները։ 

Հիշեցնենք նաեւ, որ Համբարձում Մաթեւոսյանը ՔՊ թիմում համարվում էր ամենաից քիչ վարկաբեկված անձը, որը արտերկրում լավ կրթություն էր ստացել։ Նա Սուրեն Պապիկյանի թիմից էր եւ նրա երաշխավորությամբ էր նշանակվել փոխվարչապետի պաշտոնին՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից կառավարություն տեղափոխվելով։