Փոքր հզորության ատոմային էլեկտրակայան կկառուցեն 

Փոքր հզորության ատոմային էլեկտրակայան կկառուցեն 

Ռուսաստանը պատրաստ է Ղրղզստանում փոքր հզորության ատոմային էլեկտրակայան կառուցել, հենց որ ղրղզական իշխանությունները վերջնական որոշում կայացնեն նախագծի պարամետրերի հետ կապված։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիաչեւը՝ Izvestia պարբերականի փոխանցմամբ։ «Մենք գործընկերները ներկայումս որոշում են կատարվելիք աշխատանքի փուլայնությունն ու այն հզորությունը, որն անհրաժեշտ է իրենց, ու հենց որ վերջնականացնեն իրենց ճշտումները եւ հասունանա վերջնական ամբողջական պահանջը, մենք, հուսամ, որ կկարողանանք այն իրականացնել»,- ասել է Լիխաչեւը։

Ռուս բարձրաստիճան ներկայացուցիչը ասել է նաեւ, որ Մոսկվան առաջարկում է Ղրղզստանին 110-440 մեգավատ հզորության բլոկային ԱԷԿ՝ РИТМ-200Н-ի հիմքի վրա։ Նմանատիպ պայմանագրեր Ռուսաստանն արդեն կնքել է Ուզբեկստանի հետ, բանակցություններ են վարվում Մյանմայի հետ։