Ռուսաստանում ավիավթար է տեղի ունեցել, կան տուժածներ

Ռուսաստանում ավիավթար է տեղի ունեցել, կան տուժածներ

Ռուսաստանում Ан-2 օդանավը Մագադանում արտակարգ վայրէջք է կատարել թռիչքից անմիջապես հետո, քանի որ չի կարողացել բարձրություն հավաքել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը, ըստ «ՏԱՍՍ»-ի փոխանցման։Օդանավում եղել է 14 մարդ, 11 ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամները։ Տուժել է 7 մարդ։

Մարզային իշխանությունները հայտնում են, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Օդանավը պատկանում է մասնավոր ընկերության, որը գործում է նույն մարզում։ Օդանավում եղել են այդ ընկերության աշխատակիցները։