Բաքոյանի հաշիվների վրա կալանք են դրել

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր և պատգամավոր Ռուստամ Բաքոյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ընդգծելով, որ այն արդեն անցել է դատական բոլոր ատյաններով։ Ղազարյանի խոսքով՝ դատարանը Բաքոյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել, սակայն վերջինս հրաժարվում է կատարել որոշումը։
Ղազարյանը հիշեց, որ միջադեպը տեղի է ունեցել ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում, որն իր համար կարևոր և խորհրդանշական վայր է, քանի որ ժամանակին այնտեղ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։
Նրա փոխանցմամբ՝ Ռուստամ Բաքոյանի նկատմամբ արդեն իսկ հարուցվել է վարույթ, իսկ նրա ֆինանսական հաշվեհամարների վրա դրված է կալանք։ Ղազարյանը հավելել է, որ եթե սահմանված ժամկետում դատարանի որոշումը չկատարվի, ապա ինքը կներկայացնի հաղորդում հանցագործության մասին։
Կարծիքներ