Պայթյուն ԱՄՆ Մերիլենդ նահանգում, կա զոհ

Պայթյուն ԱՄՆ Մերիլենդ նահանգում, կա զոհ

Պայթյուն է որոտացել ԱՄՆ Մերլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։ Զոհվել է մեկ մարդ։ Այս մասին հայտնում է տեղի հրշեջ ծառայությունը։ Պայթյունի պատճառով ավերվել է մի քանի տուն։ Հինգ մարդ տարբեր ծանրության այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Երեք հոգու փրկարարները հանել են փլատակների տակից։ Փլատակների տակ կա եւս մեկ մարդ, ում հետ փրկարարները փորձում են կապ հաստատել։ Դեպքի պատճառները պարզվում են։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։