Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով

Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՛ բարեկամներ
Երեկ հանձնել եմ նոր կորոնովիրուսային /COVID-19/ վարակի նկատմամբ լաբորատոր հետազոտություն:

Այսօր հայտնվել է, որ արդյունքը դրական է:

Թեև տատանումներով արձանագրվում է ջերմություն, սակայն ընդհանուր ինքնազգացողությունս այս պահին լավ է:

Արդեն իսկ ձեռնարկել ենք հնարավոր բոլոր միջոցները՝ այս չարիքը հաղթահարելու համար:

Բնականաբար, սահմանված կարգով կդադարեցնեմ բոլոր տեսակի մարդկային շփումները, իսկ աշխատանքային խնդիրները կփորձենք հնարավորության սահմաններում կարգավորել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:

Ձեզ առողջություն եմ ցանկանում, պահպանեք զգոնություն Ձեր և Ձեր հարազատների առողջության ապահովման համար:

Առողջանալուց հետո խոստանում եմ խոսել այս հիվանդության պատմության, բուժման ընթացքի և առողջապահական համակարգի համարժեք պատրաստվածության մասի»ն: