«Խաղաղությունը դեռ հնարավորություն ունի իրականանալու»

«Խաղաղությունը դեռ հնարավորություն ունի իրականանալու»

Այժմ Լեռնային Ղարաբաղում  գրեթե հայ չի մնացել։ Սա էթնիկ զտումների քաղաքականության ցայտուն դրսևորում է, իրողութուն, որ ողջ աշխարհն է տեսել։ Հայաստանը շարունակում է մնալ հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու հանձնառությանը։Այդ խաղաղությունը դեռ հնարավորություն ունի իրականանալու։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այն կարող է լինել մեր կողմից հանրահռչակված սկզբունքների հիման վրա, Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա, ՍՍՀՄ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա։ Այս մասին կողմերը քանիցս պայմանավորվել են։ Խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի»,- հավելեց նա։