Ով է նոր գլխավոր հարկադիր կատարողը

Ով է նոր գլխավոր հարկադիր կատարողը

Այսօր Նիկոլ Փաշինյանը Արսեն Մնացականյանին նշանակել է գլխավոր հարկադիր կատարող: Մեկ այլ որոշմամբ էլ Հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Սերգեյ Մեղրյանն ազատվել է աշխատանքից։ 

Նորանշանակ Արսեն Մնացականյանը 1996-1998թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ՌՈ բաժնի քննչական բաժանմունքում՝ հետաքննիչ, քննիչ
1998-1999թթ. աշխատել է Հայկապբանկի Էրեբունի մասնաճյուղում, որպես իրավախորհրդատու:
1999-2009թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ Երևանի Շենգավիթի բաժանմունքում հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, Կենտրոնական մարմնի օրենսդրության համակարգման և կատարելագործման բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, Կազմվերլուծական և տեսչական բաժնի պետ:

2009–2015թթ. աշխատել է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում, որպես իրավաբանական ծառայության ղեկավար:

2015թ. մարտից հուլիսի 30-ը աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ քրեակատարողական վարչությունում, որպես Կենտրոնական մարմնի կազմվերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ: 

Ծառայության նախկին ղեկավար Սերգեյ Մեղրյանն էլ, ի դեպ, վատ կենսագրություն չունի` նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, դասախոսում է ԵՊՀ-ում:  1992 - 1997 թթ. Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, ապա ասպիրանտուրան, Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 6.03.2020 թ. Նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, իսկ 2018 թ.-ից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ է, 2018 - 2019 թթ. եղել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 2007 - 2018 թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, 2012 - 2018թթ. մասնակցել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը, 2016 - 2018 թթ․ ՀՀ դատական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ է եղել: 2006 - 2007 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, 2003 - 2004 թթ. «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր (համատեղությամբ), 2002 - 2007 թթ. «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ: ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտություների գիտական աստիճաններ շնորհող թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ է 2005 – 2018 թթ․, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ` 2015 – 2018 թթ․: