Բեյրութը սարսափելի պայթյունից հետո․ լուսանկարներ 

Բեյրութը սարսափելի պայթյունից հետո․ լուսանկարներ 

Ինչպես արդեն հայտնի է, օգոստոսի 4-ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, դառնալով ավելի քան հարյուր մարդու մահվան պատճառ։ Տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը, կան անհետ կորածներ։

Պայթյունի ամենից հավանական պատճառը նավահանգստում պահվող, առգրավված ամոնիակային սելիտրան է եղել, որը հանկարծակի բռնկվել է եւ պայթել, առաջացնելով հզոր դետոնացիա։ Այսօր Լիբանանում հայտարարվել է սուգ։

Վնասվել են նաեւ Անթիլյասի մայրավանքը, հայկական ազգային կառույցներ։ Ներկայացնում ենք ֆոտոշարք այն մասին, թե ինչպիսին է Բեյրութը պայթյունից հետո։