Իրանի դեմ Ադրբեջանի բողոքը թշնամական վարքագիծ է. Մոքթադայի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Աբբաս Մոքթադային Ադրբեջանին խորհուրդ է տվել չսրել Թեհրանում դեսպանատան վրա հարձակման շուրջ իրավիճակը։
«Ադրբեջանի իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն այն փաստին, որ բարիդրացիության սկզբունքը մշտապես եղել է Իրանի օրակարգում։ Իրանի դեմ Ադրբեջանի բողոքը միջազգային կառույցներում համարվում է թշնամական վարքագիծ, և Ադրբեջանը պետք է չանցնի թույլատերի սահմանները։
Իրանը հարավում Ադրբեջանի մեծ հարեւանն է, և Ադրբեջանի շահերից չի բխում իրավիճակի սրումը և երկու երկրների միջև ընդհանուր մթնոլորտին սպառնացող խնդիրներ ստեղծելը»,- Մոքթադայիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։
Նա ընդգծել է, որ դեսպանատան վրա հարձակումը չի եղել պետական հովանավորչությամբ և ունեցել է անձնական դրդապատճառներ։ Պատգամավորը նաև հավելել է, որ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից կտուժի միայն Ադրբեջանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերում մենք սովոր ենք թուլացնել լարվածությունը, բայց Ադրբեջանն այլ կերպ է արձագանքում։ Ադրբեջանն առաջինն է, ով շահում է Իրանի հետ բարեկամությունից, և Ադրբեջանը նույնպես առաջինը կտուժի Իրանի հետ թշնամությունից»,- ասել է Մոքթադային։
Նրա համոզմամբ, սիոնիստական ռեժիմը ցանկանում է, որ Ադրբեջանը մոտ ապագայում անցնի իր վերահսկողության տակ, ինչը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում։
Կարծիքներ