Կորոնավիրուսը և գարաժներում պատրաստվող ռեպորտաժների նոր ցնցող վերնագրերը

Կորոնավիրուսը և գարաժներում պատրաստվող ռեպորտաժների նոր ցնցող վերնագրերը

Ժամանակ առ ժամանակ առիթ եմ ունենում ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի գովքն անող` յութուբ նետված խայտառակ բովանդակությամբ նյութերի ու վերնագրերի մասին։ Երբեմն՝ մեկնաբանություններով, երբեմն՝ առանց։ Կորոնավիրուսի թեման նյութերի հեղինակներին ոգեշնչել է նոր շեդևրների։ Նման ալիքներից մեկը՝ Perfect TV-ն, կորոնավիրուսի թեմայով ահա այսպիսի վերնագրերով նյութ է հրապարակել․«Նիկոլի աղջիկը լացացրեց ողջ ազգին․ սա տեսնել է պետք»։ Կարդացող տղան, որը Մարիամ Փաշինյանին համառորեն ասում է՝ «Մայրամ», պատմում է, որ Մարիամը գրել է, որ իր ընկերներից մեկը կորոնավիրուսի կասկածանքով «Նորքում» է։ Նաև, երբ հետը խոսելիս է եղել, լսել է, որ բուժքույրն աղջկան ասում է․ «Ցավդ տանեմ, չկասկածես, ամեն ինչ լավ ա լինելու, դուխո՛վ»։

Մեկ այլ վերնագրով ռեպորտաժ. «Էս մարդիկ պայթեցնում են համակարգը, հզոր քայլ, երկիրը ապշած է»։ Իսկ «էս մարդիկ» Խաչատուր Սուքիասյանն ու Սամվել Ալեքսանյանն են, ովքեր փողեր են փոխանցել ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Իհարկե, ոչ մի խոսք այն մասին, որ, ըստ օդում կախված լուրերի, հենց Սամվել Ալեքսանյանի պարտնյորն է մի քանի տասնյակ մարդու վարակել կորոնավիրուսով։

Ապա՝ «Քիմը պայթեցրեց աշխարհը, դեռ սենց բան չէինք լսել, Նիկոլին հզոր պաձերշկա»։ «Միջազգային» թեմայով մի ռեպորտաժ, որի 1,5 տողանոց վերնագրում կան նաև բազմաթիվ տառասխալներ․ «Մերկելը ցնցեց ողջ աշխարհը, կեցցե Նիկոլը նա փրկեց ողջ հայաստանը»։ Կամ՝

Մի լուր էլ՝ հայ-ադրբեջանական, էլի՝ տառասխալներով․ «Ինչ եղավ ադրբեջանցի լրագրողին Նիկոլին գովելուց հետո, սարսափելի ծեծկրտուկ»։

Դե, այսպիսի վերնագրերն էլ անպակաս են․ «Աննաի  այս քայլը հզոր էր, ՈՉ ոք չէր հավատում, ողջ ազգը հիացած է»։
Շեշտերը, կարդալու ձևը, պաուզաները հնարավոր չէ տեքստով ներկայացնել, աննկարագրելի է։ Բնականաբար՝ նյութի տառասխալները չենք հեռացրել՝ ողջ կոլորիտը պահպանելու համար։

Մեկ անգամ ևս անդրադառնում ենք տասնյակ, հարյուր հազարավոր դիտումներ ունեցող պրոպագանդիստական այս բութ գործիքներին, որոնք, բնականաբար, լայն զանգվածների կամ պողոսների ուղեղները լվանալու համար են։ Ներկայացնում ենք «գարաժներում» արտադրվող այս նյութերի վերնագրերը՝ առանց մեկնաբանության։ Ի դեպ, ուղղագրությունն էլ այնպես է, ինչ տեսքով ու տառասխալներով, որոնցով իրենց արտաթորանքը նետել են Youtube։ 

«Նիկոլը էս ոնց շշմեցրեց ողջ Գերմանիան․ Մերկելը հիացած է», «Պուտինը Խոնարhվեց Նիկոլի առջև... Այն ինչ արեց մեր հզոր Նիկոլը պիտի տեսնեն բոլորը. Nikol & Putin», «Նիկոլը փոթորիկ արեց ԱԺ-ում. Համացանցը սա է պայթեցնում», «Սա հիմա պիտի տեսնի ողջ ազգը. Նիկոլին բանտում քնած ժամանակ ծեծել են. Վա՜յ ես ձեր...», «Դարի ձերբակալումը... ԱԱԾ-ն ոչնչացրեց . Սենց բան չեք տեսել», «Դեռ Նիկոլը սենց դաժան չեր եղել. բյուջե լափածները թքին Հրատապ Սենսացիա», «Քիմի շքեղ նվերը Նիկոլին. «Սա պայթեցրեց երկրագնդի ողջ մամուլը Հզոր Տեսանյութ»,«Դարի Թալանը. դեռ սենց անասնական բան չեինք իմացել. Խայտառակ Սենսացիա», (182․717 դիտում), «Հենց հիմա, առավոտ շուտ Նիկոլին սարսափելի բան զեկուցեցին. ԱԱԾ-ն նոր զոհեր ունի» (180 հազար դիտում), «ՎԵՐՋ Շմայսը խոսեց. կցնցվեք երբ լսեք սա․ Սենսացիոն Լուր»  (161․351 դիտում), «Քարդաշյանն ասաց՝ կողքդ եմ, Նիկոլ», «Նիկոլ գալիս եմ հայաստան կողքտ կանգնեմ...», «Մարիամ Փաշինյանի սարսափելի ապտակը Վանեցյանին․ համացանցը ցնցված է», «Աննան անսպասելի կոտրեց Ռիայի մեջքը. Խայտառակ Դեպք Բոլորի Համար»։ 

Մեջբերված բոլոր վերնագրերն այդպիսի դիտումներ ունեն, ուստի էլ չենք նշում, սակայն դրանց դեռ կանդրադառնանք։ Շարունակում ենք․ «Սարսափելի որոշումը Հրոին կործանեց. Նիկոլը ոչնչացնում է... Հրատապ Որոշում», «Արտակարգ Թողարկում. Նիկոլը հենց նոր ոչնչացնող հարված տվեց», «Ցանկացած հայ պիտի իմանա Նիկոլի այս խոսքը... Սա Շտապ ողողվեց համացանցում», «Սարսափելի լուր էս տոն օրով. Օսիպյանի զզվելի արարքը Նիկոլի դեմ. Ամեն ինչ բացահայտվեց», «Ֆանտաստիկ Լուր. Ողջ ազգը դարերով սպասում էր սրան, Նիկոլը արեց դա», «Նայեք սա ու վեր ընկեք տեղներդ. Շոկային Տեսանյութ նիկոլի երեխաների մասին «Ախ Նիկոլ էսինչ արիր մեր հետ... Նիկոլի մասին այս բացահայտում կլացեցնի նույնիսկ անսիրտ մարդկանց», 

Ի դեպ, տեսանյութերից շատերը ծայրից ծայր նաև ատելության խոսք են, սպառնալիքներ ու նզովքներ։