Քիմ Քարդաշյանը կփորձի օգնել Հայաստանի փոքր բիզնեսին

Քիմ Քարդաշյանը կփորձի օգնել Հայաստանի փոքր բիզնեսին

Աշխարհահռչակ հայկական արմատներով ամերիկացի գերաստղ Քիմ Քարդաշյանը  իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել աջակցել Հայաստանի փոքր բիզնեսին՝ Armenia Support Fund-ի միջոցով։ Նա արդեն սկսել է հանգանակություն իրականացնել հայկական փոքր բիզնեսին օգնելու համար։

Իր գրառման մեջ Քարդաշյանը նշել է, որ միջոցների սղության պատճառով, շատ փոքր ձեռնարկություններ  ստիպված են կրճատել իրենց արտադրանքն 90 տոկոսով եւ աշխատանքից ազատել աշխատողներին։ Քարդաշյանը կոչ է արել օգնել նշված հիմնադրամին եւ այդ կերպ նաեւ օգնել Հայաստանի փոքր բիզնեսին։