Գերմանիայում դադարեցվել է կարուսելի գործունեությունը, քանի որ այն նման է եղել սվաստիկայի

Գերմանիայում դադարեցվել է կարուսելի գործունեությունը, քանի որ այն նման է եղել սվաստիկայի

Գերմանիայի Լյոֆինգեն քաղաքում կասեցվել է 23 մետրանոց ատրակցիոնի գորունեությունը, որը կոչվում է «Արծվի թռիչք» միայն այն պատճառով, որ վերջինիս կոնստրուկցիան հիշեցնում է ֆաշիստական սվաստիկան։ Այս մասին հայտնում է SWR –ը։

Նշենք, որ կարուսելը բացվել էր միայն այս տարվա հուլիսի վերջին։ Այն ժամանակ այդ նմանության մասին ոչ մեկ չէր դժգոհել, սակայն կարճ ժամանակ անց արդեն համացանցի գերմանալեզու տիրույթում սկսվել էին քննարկումներ այդ մասին։ Այժմ մասնագետները աշխատում են ատրակցիոնի կոնստրուկցիան փոփոխելու վրա, եւ այն կներկայանա այլ տեսքով, որեւէ կերպ չասոցացվելու համար սվաստիկայի հետ։