Երաշխիքը դառնում է ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան. խաբում եք ժողովրդին

Երաշխիքը դառնում է ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան. խաբում եք ժողովրդին

Երբ Հայաստանը նման նախաձեռնությամբ ընտրում է աշխարհի հետ հարաբերակցվելու «կամ-կամ» բանաձևը, ապա ընտրում է հակամարտության մեջ գտնվող բևեռների բախման մեջ մտնելը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:

«Երբ դուք ասում եք՝ ԵՄ, թե Ռուսաստան ընտրություն, խաբում եք ժողովրդին, մեր անվտանգության երաշխիքը դառնում է ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան, դուք Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնում ժողովրդին»,- ասել է նա: