Փաշինյանը սկսում է Հիտլերին սպիտակեցնելու քաղաքականություն. Գաբրելյանով

Փաշինյանը սկսում է Հիտլերին սպիտակեցնելու քաղաքականություն. Գաբրելյանով

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրելյանովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաշինյանը գործում է բրիտանացիների կողմից մշակված ձևանմուշի համաձայն։ Սաակաշվիլին նույն սխեմայով էր աշխատում, և Զելենսկին է նույն սխեմայով է աշխատում։ 

Փաշինյանը, իրավիճակի հետ կապված, առաջ է մղում բրիտանացիների կողմից նոր զարգացումներ։ Փաշինյանը սկսում է Հիտլերին սպիտակեցնելու քաղաքականություն և ոչնչացնում է հայերի հիշողությունը ոչ միայն հայոց պատմության, Արցախյան պատերազմի հերոսների, այլև Հայրենական մեծ պատերազմում կռված նրանց նախնիների հիշատակը։ 

Ըստ էության, Փաշինյանը և նրա ամբողջ թիմը մանկուրտներ են։ Մանկուրտները հպարտանում են իրենց ամնեզիայով»: