«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանն ու Կաթողիկոսը հանդիպել են

«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանն ու Կաթողիկոսը հանդիպել են

Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, եւ «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

Մեր տեղեկություններով՝ այդ ուղղությամբ Սաղաթելյանը նաեւ կոնկրետ քայլեր է ձեռնարկել․ երեկ երեկոյան նա հանդիպել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հանդիպման մանրամասները մեզ չհաջողվեց իմանալ։